Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում հաջող մեկնարկեց արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը: Նա հաղթեց վան Շեպինգենին (6-4, 7-6, 6-3): Առաջին շրջանի արգելքը հաղթահարած Սարգիս Սարգսյանը երեկ ուշ երեկոյան պետք է մրցեր Աթենքի օլիմպիադայի չեմպիոն, չիլիացի թենիսիստ Մասուի հետ: Երկրորդ փուլում Ֆեդեռերը պարտության մատնեց Բագդատիսին, Հյուիթը հաղթեց Ֆերեյրային: Հաջողությունն ուղեկցեց նաեւ Գրոժանին, Դավիդենկոյին, Սպեյդիին, Մելցերին, Յուժնուն, Լոպեսին ու Հաասին: Կանանց մրցապայքարում Սերենա Ուիլյամսը երկու խաղափուլում առավելության հասավ Լի Ուոտերսի նկատմամբ (6-4, 6-3), Զվոնարյովան հաղթեց Կալենսին (6-3, 6-3): Հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին նաեւ Կոստանիչը, Սուգիյաման, Շնայդերը, Հանտուխովան, Մորեսմոն, Դեմենտեեւան, Դեշին, Կապրիատին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ