«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2004-09-01 | #152, 2004-09-02 | #153, 2004-09-03


ՆԱՀԱՆՋԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը: Օգոստոսի համեմատ ցուցակում փոփոխություններն աննշան են: Մասնավորապես, լավագույն տասնյակում տեղ գրաված հավաքականները պահպանել են իրենց դիրքերը: Հայաստանի հավաքականը մակեդոնացիներից կրած պարտությունից հետո ցուցակում եւս 3 հորիզոնականով նահանջել է եւ այժմ 401 վարկանիշով զբաղեցնում է 119-րդ տեղը: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում մեր առաջիկա մրցակիցըՙ Ֆինլանդիայի հավաքականը, 53-րդ տեղում է: Ֆինները նախորդ ամսվա համեմատ չորս հորիզոնականով նահանջել են: Մեր մյուս մասնակիցներից լավագույն տասնյակում են Չեխիան ու Հոլանդիան: Ռումինացիները զբաղեցնում են 32-րդ տեղը (առաջընթաց 3 տեղով), մակեդոնացիները 92-րդ տեղից տեղափոխվել են 88-րդ հորիզոնական, իսկ Անդորրայի ընտրանին 148-րդ տեղում էՙ վեր բարձրանալով մեկ հորիզոնականով:

ՖԻՖԱ-ի անդամ 205 երկրների հավաքականներից ամենամեծ առաջընթացն ունեցել են Գվատեմալայի (15 տեղ) եւ Հոնդուրասի (12) ընտրանիները: Ներկայացնում ենք լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները:

1. Բրազիլիա848
2. Ֆրանսիա802
3. Իսպանիա788
4. Արգենտինա775
5. Չեխիա760
6. Հոլանդիա746
7. Անգլիա732
8. Մեքսիկա728
9. Իտալիա722
10. ԱՄՆ717
26. Ռուսաստան659
51. Ուզբեկստան566
60. Լատվիա552
77. Բելառուս520
81. Էստոնիա513
87. Ուկրաինա499
91. Թուրքմենստան486
104. Մոլդովա438
112. Վրաստան418
116. Ադրբեջան409
118. Լիտվա402
119. Հայաստան401
136. Տաջիկստան343
145. Ղազախստան304
155. Կիրգիզիա263

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4