«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2004-09-01 | #152, 2004-09-02 | #153, 2004-09-03


ԳԼԵՆԴԵՅԼՈՒՄ ՄԻ ՀԱՅ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 30-ին Գլենդեյլում Վանիկ Տեր-Գալուստյան անունով մի հայ իր բարեկամուհու տանը ինքնասպան է եղել, երբ ոստիկանությունը պաշարել է տունը եւ փորձում էր բնակարանից դուրս բերել նրան: Այս մասին հաղորդում է Ստամբուլի «Մարմարա» օրաթերթը, հղում կատարելով «Լոս Անջելես թայմս» թերթին:

Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների, Վանիկ Տեր-Գալուստյանը ոստիկանության կողմից փնտրվում էր եւ ապաստանել էր իր մի բարեկամուհու տանը: Ոստիկանությունը երկուշաբթի կեսօրին ժամը 12:30-ին պաշարել է տունը եւ 6 ժամ բանակցություններ վարելՙ համոզելով Վանիկին տնից դուրս գալ: Վանիկը մերժել է երկխոսության առաջարկը եւ 9 ժամ հետո, երբ ոստիկանությունն սկսել է արցունքաբեր գազ արձակել, ինքնասպան է եղելՙ կրակելով իր կրծքին:

Գործողությունից առաջ ոստիկանները մոտավորապես 100 հոգու հեռացրել էին մերձակա սրճարաններից ու բնակարաններից: Գործողության պատճառով ժամերով խճողված է եղել նաեւ Վենտուրա մայրուղին: Երբ Վանիկ Տեր-Գալուստյանն ինքնասպան է եղել, ոստիկանությունն անմիջապես նրան փոխադրել է հիվանդանոց, սակայն պարզվել է, որ նա արդեն մահացած է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4