Շեհիդների ծառուղուց մինչեւ Ալիեւի նստավայր
Ադրբեջանում հայ սպաների մուտքը Բաքու կանխելու ձեւը գտնվել է. սեպտեմբերի 12-ին մի շարք քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ձեռք-ձեռքի տված «կենդանի շղթա» են կազմելու, որը ձգվելու է մի քանի կիլոմետրՙ Շեհիդների ծառուղուց, որտեղ թաղված են Ղարաբաղի պատերազմում զոհվածները, մինչեւ նախագահ Իլհամ Ալիեւի նստավայրը:
Նախատեսվում է, որ սեպտեմբերի 12-ին Բաքու են մեկնելու յոթ հայ սպաներՙ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք-2004» զորավարժություններին, որոնք անցկացվելու են սեպտեմբերի 13–26-ը: