Որպես բարբարոսության եւ վայրենության դրսեւորում
ՄՈՍԿՎԱ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել խաղաղ հյուսիսօսական Բեսլան քաղաքի ու նախեւառաջ անպաշտպան երեխաների ու նրանց ծնողների դեմ կատարված միջազգային ահաբեկչության հրեշավոր հանցագործության դատապարտմամբ: «Մենք մերժում ենք ահաբեկչությանՙ որպես ցանկացած հարցի լուծման միջոցի կիրառումը, այն համարելով բարբարոսության եւ վայրենության դրսեւորում», ասված է Ռուսաստանի հայերի միության այսօր տարածված հայտարարության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունն անկեղծ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժածներին: