ԱՆԿԱՐԱ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (ԱՀԿ) հակաահաբեկչության վարչության նախկին պետ Մեհմեթ Էյմուրը հայտարարել է, որ 1982 թ-ին «հայկական ԱՍԱԼԱ կազմակերպության դեմ Եվրոպայում կազմակերպված գործողությունները» գլխավորել է Թուրքիայի այդ ժամանակվա նախագահ Քենան Էվրենի աղջիկըՙ Շենայ Գյուրվիթը:
Թուրքական «Աքսիոն» շաբաթաթերթին տված հարցազրույցում Էյմուրն ասել է, որ այն ժամանակ Թուրքիայի ԱՀԿ արտաքին կապերի բաժինը ղեկավարում էր Շենայը, որը նախագահական պալատում ԱՀԿ-ն ներկայացնող Էրքան Գյուրվիթի կինն էր: Նա ասել է, որ ԱՍԱԼԱ-ի դեմ գործողությունների պատասխանատվությունը դրված էր ԱՀԿ-ի Ստամբուլի բաժանմունքի ղեկավարներ Նուրի Գյունդեշի - Մեթին Գյունյոլի վրա: Բոլորի միջ- կապը պաշտպանվում էր ԱՀԿ-ական Աբդուլա Չաթլըի միջոցով: «ԱՀԿ-ի կողմից ԱՍԱԼԱ-ի դեմ Լիբանանում կազմակերպված գործողությունների ղեկավարներն էին Էրքան Գյուրվիթի հետ միասին սպանված ԱՀԿ խորհրդականի օգնական Հիրամ Աբասը» ասել է Էյմուրը: