Արդեն 5-րդ օրն է, ադրբեջանա-թուրքական «Սադարակ» մաքսակետում շարունակվում է ադրբեջանցի վարորդների ցույցը: Ինչպես հաղորդում է «Թուրանը», Սադարակի շրջանի բնակիչները զրկվել են Թուրքիա մուտք գործելու արտոնություններից: 1993 թ.-ից ադրբեջանա-թուրքական սահմանի Նախիջեւանի հատվածում տեղացիներին թույլատրվում էր առանց մաքսային վճարի բեռնատարներով անցնել Թուրքիա: 10 օր առաջ այդ կարգը փոխվել է, եւ սահմանը հատելու դեպքում յուրաքանչյուր մեքենայից գանձվում է 30 հազար մանաթ, ինչը հավասար է մոտ 6,5 դոլարի: