7 հայ պատանդներՙ անհետ կորած
ՄՈՍԿՎԱ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեսլանի դպրոցում պատանդ Է եղել ավելի քան 1200 մարդ: ՌԴ-ի նախագահի հետ կայացած հանդիպման ժամանակ այս տվյալները հայտնել Է ՌԴ-ի գլխավոր դատախազ Վլադիմիր Ուստինովը:
«Այսօրվա դրությամբ մենք ունենք այդ ահաբեկչական գործողության վիթխարի զոհեր: Ըստ մեր տվյալների, պատանդ Է եղել ավելի քան 1200 մարդ: Բուժվել եւ բուժվում Է 727 մարդ: Այսօրվա դրությամբ բացահայտվել Է 326 զոհված, որոնցից 210-ը ճանաչված են», ասել Է Ուստինովը:
«Գտնվել են դիակների 32 մասեր: Փորձագետներն այժմ աշխատում են այս հարցի վրա», ավելացրել Է Ուստինովը: Նա նշել Է, որ տվյալներն առայժմ վերջնական չեն, եւ, դժբախտաբար, զոհվածների թիվը կարող Է մեծանալ:
Իսկ Հայաստանում ՌԴ դեսպանատան քարտուղար Նիկոլայ Սկրիպկան լրագրողներին հայտնել է, որ գրեթե բոլոր տուժած հայերը տեղափոխվել են Մոսկվայի հիվանդանոցներ, իսկ մեկըՙ Մարիամ Սիմոնյանը, Ռոստովի հիվանդանոցում է: Հայ պատանդներից 7-ը համարվում են անհետ կորած: Դեսպանատան քարտուղարն ավելացրել է, որ տվյալները վերջնական չեն: