ԲԱՔՈՒ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանն ակտիվացնում է իր ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, չորեքշաբթի հայտարարել է Ադրբեջանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովը Միլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսկերովի հետ հանդիպման ժամանակ: Բաքվի «525» թերթի համաձայն, Ն. Ռյաբովը նշել է, որ սեպտեմբերի 16-ին Աստանայում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կկայանա Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպում: Այդ հանդիպման հիմնական նպատակն է վեր հանել ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիները: Մ. Ալեսքերովն իր հերթին նշել է, որ Ադրբեջանում կատարվում են մի շարք բարեփոխումներ, սակայն հակամարտությունը, այդ լուրջ խոչընդոտներ է ստեղծում դրանց իրականացման համար: