«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2004-09-08 | #157, 2004-09-09 | #158, 2004-09-10


ՌՈՒՍՆԵՐԸ ԲԵՍԼԱՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՎՐԱՑԱԿԱՆ ՀԵ՞ՏՔ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ըստ «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանի, չի բացառում Բեսլանի դպրոցի գրավման եւ Հարավային Օսիայի իրավիճակի լարվածության միջեւ կապը: Մյուս կողմից, Լավրովն ընդունել է, թե չի կարող ներկայացնել կոնկրետ փաստեր, որոնք կվկայեն, որ «այդ իրադարձությունները փոխկապակցված են եւ ծրագրվել են մեկ կենտրոնից»: «Վրացական կողմի պատճառով Հարավային Օսիայում ստեղծված ճգնաժամի հետեւանքները եւ Հյուսիսային Օսիայում պատանդներ վերցնելը որոշ մտահոգությունների տեղիք են տալիս, եւ քաղաքական գործիչները պարտավոր են չբացառել, որ դա պատահական չէ», ասել է Լավրովը:

Ավելի վաղ Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Թենգիզ Կիտովանին «Տրուդ» թերթին տված հարցազրույցում ասել էր. «Բեսլանում պատանդների գերեվարումն ուղղակիորեն կապված է Հարավային Օսիայի եւ ողջ Հյուսիսային Կովկասի հակամարտությունների հետ»: Կիտովանին պնդել է, որ չեչեն գրոհայինները ճամբարներ են ունեցել Պանկիսի կիրճում: «Այն ժամանակ նրանց համարում էին հարգարժան հյուրեր: Շեւարդնաձեն բացահայտորեն հաճոյախոսում էր ավազակներին», ասել է Կիտովանին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4