ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԻԱՍԻՆ ԵՆ ԳՆԱԼՈՒ ԲԱՔՈՒ
ԱՆԿԱՐԱ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 20-ին Բաքու են ժամանելու Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Ադրբեջանի մայրաքաղաքում նրանք մասնակցելու են «Դարի գործարքի» 10-ամյակին նվիրված հանդիսություններին: