«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2004-09-08 | #157, 2004-09-09 | #158, 2004-09-10


ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՉԼԻՆԵԼ

Տասը տարի առաջ սեպտեմբերի 9-ին Երեւանի պետահամալսարանի բակում տեղի ունեցավ իր ծավալներով աննախադեպ ցույցՙ ի նշան ուսանողների իրավունքների պաշտպանության: Խնդիրը հետեւյալն էր. խորհրդային կարգերի փլուզումից հետո կրճատվեցին ուսանողներին տրվող նպաստները, 11 ակտիվ ուսանողներ խիստ նկատողության արժանացան: Ցույցից հետո համալսարանից հեռացված ուսանողը վերականգնվեց, իսկ ռեկտորը հեռացվեց աշխատանքից: 1994-ին սեպտեմբերի 9-ը ուսանողները հռչակեցին երիտասարդության սոցիալական եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանության օր:

Երեկ Գրողների միությունում կազմակերպված միջոցառման նպատակն էր վերհիշել երիտասարդական ուսանողական շարժման ակունքները, ապա հիմնադրել նոր միավոր, որ կզբաղվի վերը նշված խնդիրների լուծմամբ: «Երիտասարդական խորհուրդը պետք է զերծ լինի քաղաքական որեւէ ուժի ազդեցությունից, համոզված են նախաձեռնության հեղինակները: Մենք գրանցվելու խնդիր մեր առջեւ չենք դրել: Կան գրանցված երիտասարդական բազմաթիվ կառույցներ, սակայն ոչ բոլորն են իրենց նպատակին ծառայում»:

Հաստատակամություն ենք մաղթում ձեռնարկի հեղինակներին եւ ակնկալում, որ իրենք էլ ժամանակ անց չեն համալրի միայն կնիք եւ փաստաթուղթ ունեցող կազմակերպությունների շարքերը:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4