«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2004-09-09 | #158, 2004-09-10 | #159, 2004-09-11


ԳԵՂԱՄՅԱՆԸ ԴԱՐՁՅԱԼ ԿՈՉ Է ՀՂՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Երեկ երեկոյան ճարտարապետների տան սրահում «Ազգային միաբանության» ակտիվի արտահերթ ժողովն էր: Խմբակցության, կուսակցության նախագահությունը եւ ԱՄ-ի համամասնական ընտրացուցակով ընդ-գրկված 79 պատգամավորության թեկնածուները հանդես եկան առանձին հայտարարություններովՙ դատապարտելով իշխանությունների լրջագույն ձախողումներով քաղաքականությունը:

ԱՄ ղեկավար Արտաշես Գեղամյանը, վերլուծելով վերջին 8-9 ամիսներին հանրապետությունում տիրող իրավիճակը, կոչով դիմեց քաղաքական այն ուժերին, որոնք պատասխանատվություն են զգում երկրի ապագայի նկատմամբ. «Հանուն մեր երեխաների, հանուն մեր վաղվա ապագայի համախմբվել. գաղափարը մեկն էՙ ոչ թե Քոչարյանինՙ Սերժ Սարգսյանին հեռացնել, ոչ, երկիրը տեղափոխել բնականոն սահմանադրական զարգացման դաշտ: Ստեղծված իրավիճակում դրա եզակի ճանապարհը հետեւյալն էՙ պրն Քոչարյան, դիմում եմ կրկին ու կրկին ձեզ, դուք խրվել եք ծայրաստիճան, ձեր անունը, ցավոք, եթե գործերը վատ ընթանան, ողբերգական երանգներով է հիշվելու, որը ես երբեք չեմ ցանկանում, ուստի քանի դեռ ժամանակ կա, անհապաղ լուծարեք այս ապիկար Ազգային ժողովը եւ երաշխավորը դարձեք ազատ, արդար ժողովրդավարական ընտրությունների... եւ հավատացնում եմ, պրն Քոչարյան, զգալիորեն նախկինում գործած ձեր մեղքերի քավություն կլինի դա»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4