«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2004-09-09 | #158, 2004-09-10 | #159, 2004-09-11


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՍ ԽՈՐԱՊԵՍ ՑԱՎՈՒՄ Է...

Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի դպրոցում կատարված ահաբեկչությունը ցնցեց բոլորին: Աշխարհն այս օրերին խորապես սգում է անմեղ զոհերի հիշատակը, Հայաստանը եւս անմասն չմնաց:

Երեկ Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ահաբեկչության զոհերի հիշատակին հոգեհանգստի պաշտոն մատուցվեց Վեհափառ հայրապետի նախագահությամբ: Ներկա էին Հոգեւոր դասի այլ ներկայացուցիչներ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, պետական պաշտոնյաներ, մտավորականներ եւ երիտասարդներ: Հոգեհանգստի հուզաթաթախ արարողությունը սկսվեց Ամենայն հայոց կաթողիկոսի աղոթքով, որը դիմեց բարեպաշտ հավատացյալներինՙ հայտնելով իր խորին ցավակցությունը, կատարվածը որակելով դատապարտելի եւ աստվածուրաց բռնարարք: Իրենց վշտակցությունը հայտնեցին նաեւ Արթուր Բաղդասարյանը, ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, ՌԴ դեսպան Անատոլի Դրյուկովը: Վերջինս իր խոսքում նշեց, որ Հայաստանը, ինչպես միշտ, Ռուսաստանի կողքին է: Հոգեհանգստի արարողակարգին ներկա շուրջ 1500 ուսանողները պատարագից հետո մոմերով եւ ծաղիկներով շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն: Իսկ եկեղեցու բակը ողողել էին «Ուսանողներն ահաբակչության դեմ», «Ո՛չ ահաբեկչությանը», «Ձեր երեխաները մեր արցունքներն են», «Աշխարհը ահաբեկչության դեմ» ցուցապաստառները:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4