«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2004-09-09 | #158, 2004-09-10 | #159, 2004-09-11


ԽԱՉՎԵՐԱՑ ՏՈՆ ՎԱՂԸ

Խաչվերացը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու հինգ տաղավար տոներից է եւ նշվում է սեպտեմբերի 14-ին մերձակա կիրակի օրը, այսինքն` սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակամիջոցում (այս տարի` սեպտեմբերի 12-ին): Տոնի կիրակի երեկոյան կատարվում են Ս. խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն եւ անդաստանի կարգ: Արարողությունն սկսվում է ռեհանով ու ծաղիկներով զարդարված խաչը հանդիսավոր թափորով եկեղեցու բակ դուրս բերելով: Զարդարված խաչով թափորապետը խաչակնքում եւ օրհնում է աշխարհի արեւելյան, արեւմտյան, հարավային եւ հյուսիսային կողմերը` բարեկարգություն ու խաղաղություն հայցելով Աստծուց եւ վարդաջուր ցողում հավատացյալների վրա, որից հետո խաչը ներս է տարվում եկեղեցի եւ դրվում Ս. սեղանի վրա: Արարողությունից հետո սկսվում է երեկոյան ժամերգություն: Անդաստանից հետո դարձյալ թափորով մտնում են եկեղեցի եւ երգում «Խաչի Քո, Քրիստոս, երկիրպագանեմք» շարականը: Այնուհետեւ սկսվում է երեկոյան ժամերգությունը, որից հետո ռեհաններն ու ծաղիկները բաժանվում են մասնակից ժողովրդին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4