«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2004-09-09 | #158, 2004-09-10 | #159, 2004-09-11


ՄԱՐԶՉԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Ինչպիսի՞ն կլինի այն Բեռնար Կազոնիի համար

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընտրական մրցաշարերում դեռ երբեք այսքան անհաջող չէր մեկնարկել: Ֆրանսիացի մասնագետ Բեռնար Կազոնիի գլխավորությամբ մեր ֆուտբոլիստները տանուլ են տվել ընտրական մրցաշարի մեկնարկային երկու հանդիպումներն ընդհանուր 0-5 հաշվով: Նույնիսկ 1994 թ., երբ հավաքականն իր նորամուտն էր նշում ընտրական մրցաշարերում, մեր ֆուտբոլիստները, Էդուարդ Մարգարովի գլխավորությամբ 2 խաղից հետո 1 միավոր էին վաստակել (Բելգիաՙ 0-2, Կիպրոսՙ 0-0): Լավագույն արդյունքը ցույց է տրվել Սուրեն Բարսեղյանի օրոք, 1998 թ.ՙ 4 միավոր (Անդորրաՙ 3-1, Իսլանդիաՙ 0-0): Ճիշտ է, 2 խաղերն էլ անցկացվել են սեփական դաշտում: 1996 թ. Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ հավաքականը մեկնարկում 2 խաղերն էլ ավարտել է ոչ-ոքի արդյունքով (Պորտուգալիաՙ 0-0, Հս. Իռլանդիաՙ 1-1): Վարուժան Սուքիասյանի (Նորվեգիաՙ 0-0, Ուկրաինաՙ 2-3) եւ Օսկար Լոպեսի (Ուկրաինաՙ 2-2, Հունաստանՙ 0-2) օրոք մեկնարկային 2 խաղում մեր ընտրանու հաշվին գրանցվել է մեկական միավոր:

Բեռնար Կազոնին 9-րդ մարզիչն է, որը ստանձնել է մեր հավաքականի ղեկը: Թե ի՞նչ ճակատագիր է սպասում նրան, ցույց կտա ժամանակը: Իսկ թե ինչպիսի՞ արդյունքների են հասել հավաքականը գլխավորած նախորդ 8 մարզիչները, ներկայացնում ենք ստորեւ:

Էդուարդ Մարգարովի օրոք հավաքականն իր անդրանիկ հաղթանակն է տոնել (16.7.94 թ. Մալթաՙ 1-0)ՙ միաժամանակ բացելով գոլերի հաշիվը (Արսեն Ավետիսյան): Ընտրական մրցաշարում հավաքականին այդպես էլ չհաջողվեց գտնել մրցակիցների դարպասի բանալին:

Սամվել Դարբինյանի գլխավորությամբ մեր ֆուտբոլիստները բացել են իրենց գոլերի հաշիվն ընտրական մրցաշարում (Ռազմիկ Գրիգորյան, 10.5.95 թ. Մակեդոնիայի հավաքականի դարպասըՙ 2-2) եւ տոնել առաջին հաղթանակը, այն էլ մրցակցի դաշտում (16.9.95 թ. Մակեդոնիաՙ 2-1): Իսկ ահա ընկերական հանդիպումներում հավաքականին չի հաջողվել գոլ խփել:

Խորեն Հովհաննիսյանի օրոք ՀՀ հավաքականն ընտրական մրցաշարերում հասել է լավագույն արդյունքի: 1998 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Գերմանիայի, Ուկրաինայի, Պորտուգալիայի, Հյուսիսային Իռլանդիայի եւ Ալբանիայի հավաքականների հետ մրցավեճում մեր ընտրանին գրավել է 4-րդ տեղըՙ վաստակելով 8 միավոր (+1=5-4, 8-17): Միաժամանակ հենց Հովհաննիսյանի գլխավորությամբ է մեր հավաքականն ամենախոշոր հաշվով պարտությունը կրելՙ 0-7 (Չիլի, Վրաստան), 11 խաղ անընդմեջ հաղթանակ չի տոնել (5 ոչ-ոքի, 6 պարտություն):

Սուրեն Բարսեղյանը միակն է, որն իր նորամուտը հավաքականում նշել է 2 անընդմեջ հաղթանակով (Լիբանանՙ 1-0, Անդորրաՙ 3-1): Նրա գլխավորությամբ հավաքականն ընտրական մրցաշարում 2 հաղթանակ է տոնել (Անդորրաՙ 3-1, 3-0): Միեւնույն ժամանակ 7 խաղ շարունակ (որից 5-ն ընտրական մրցաշարում) հավաքականը չի կարողացել գեթ մեկ անգամ գրավել մրցակիցների դարպասներըՙ կրելով 4 անընդմեջ պարտություն:

Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ հավաքականը բոլորից շատ (17) հանդիպումներ է անցկացրելՙ ընկերական խաղերում հասնելով դրական հաշվեկշռի: Իսկ ահա ընտրական մրցաշարում հավաքականն այդպես էլ չճաշակեց հաղթանակի քաղցրությունը:

Օսկար Լոպեսի ու Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ հավաքականն ընդամենը 2-ական խաղ է անցկացրել:

Միխայ Ստոյկիցային էլ բախտ է վիճակվել նորամուտը հավաքականում նշել հաղթանակով, այն էլ ընտրական մրցաշարում (Հս. Իռլանդիաՙ 1-0): Սուրեն Բարսեղյանից հետո միայն Ստոյկիցային է հաջողվել իր սաների հետ ընտրական մրցաշարում 2 հաղթանակ տոնել, ընդ որում կրկին միեւնույն մրցակցիՙ Հս. Իռլանդիայի նկատմամբ (1-0, 1-0): Ընկերական մրցախաղերում Ստոյկիցայի արդյունքը լավագույնն է: Ընդհանուր ցուցանիշներով էլ փաստորեն լավագույն արդյունքը Ստոյկիցայինն է, քանի որ միավորների տոկոսային հարաբերությամբ նրան գերազանցող Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ հավաքականն ընդամենը 2 ընկերական խաղ է անցկացրել ոչ այնքան ուժեղ մրցակիցների հետ (Անդորրաՙ 2-0, Իսրայելՙ 0-2):

Ընդհանուր ցուցանիշներ

 ԽՀՈՊԳՄ%
1. Անդրանիկ Ադամյան21012-2350,0
2. Միխայ Ստոյկիցա1041511-171343,3
3. Սուրեն Բարսեղյան1442811-191433,3
4. Վարուժան Սուքիասյան1737717-271631,3
5. Էդուարդ Մարգարով61231-5527,7
6. Խորեն Հովհաննիսյան1625910-411122,9
7. Օսկար Լոպես20112-4116,6
8. Սամվել Դարբինյան91175-21414,8
9. Բեռնար Կազոնի20020-500

Ընտրական մրցաշարեր

 ԽՀՈՊԳՄ%
1. Միխայ Ստոյկիցա62045-12633,3
2. Սուրեն Բարսեղյան102268-15826,6
3. Խորեն Հովհաննիսյան101548-17826,6
4. Սամվել Դարբինյան71155-13419,0
5. Վարուժան Սուքիասյան100557-19516,6
6. Օսկար Լոպես20112-4116,6
7. Էդուարդ Մարգարով30120-4111,1
8. Բեռնար Կազոնի20020-500

Ընկերական մրցախաղեր

 ԽՀՈՊԳՄ%
1. Միխայ Ստոյկիցա42116-5758,3
2. Վարուժան Սուքիասյան732210-81152,3
3. Սուրեն Բարսեղյան42023-4650,0
4. Անդրանիկ Ադամյան21012-2350,0
5. Էդուարդ Մարգարով31111-1444,4
6. Խորեն Հովհաննիսյան61052-24316,6
7. Սամվել Դարբինյան20020-800

© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4