Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն իրենց մրցավեճն են շարունակում շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության պարգեւները վիճարկող 8 մասնակիցները: Նրանցից կես միվորով հետ էր մնում Գաբրիել Սարգսյանը: 3-րդ տուրն արդյունավետ էր: Սպիտակ խաղաքարերով հանդես եկող բոլոր շախմատիստներն էլ հաղթանակներ տոնեցին: Մինասյանը պարտության մատնեց Անաստասյանին, Ասրյանըՙ Փաշիկյանին: Քոթանջյանը հաղթեց Գալստյանին, իսկ Սարգսյանն առավելության հասավ Չիբուխչյանի նկատմամբ:
Երեկ կայացած չորրորդ տուրում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Մինասյան-Ասրյանՙ 1-0, Անաստասյան-Չիբուխչյանՙ 0-1, Գալստյան-Սարգսյանՙ 0.5-0.5, Փաշիկյան-Քոթանջյանՙ 1-0:
4 տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով առաջատարը Արտաշես Մինասյանն է: Սարգսյաննն ու Ասրյանը վաստակել են 3-ական միավոր: