«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2004-09-09 | #158, 2004-09-10 | #159, 2004-09-11


ԱՂԱՍԻՆ ՉՀԱՂԹԱՀԱՐԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐԳԵԼՔԸ

Անդրե Աղասուն այդպես էլ չհաջողվեց հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը: Հիշեցնենք, որ Ֆեդեռերի հետ հանդիպումը հետաձգվել էր անձրեւի պատճառով: Երեք խաղափուլից հետո Ֆեդեռերը մրցամարտը շահում էր 2-1 հաշվով: Չորրորդ խաղափուլում Աղասին հավասարեցրեց հաշիվը, սակայն 5-րդՙ վճռորոշ խաղափուլը շահեց Ֆեդեռերը, որն էլ մտավ կիսաեզրափակիչ: Այս փուլում շվեյցարացի թենիսիստը կմրցի անգլիացի Թիմ Հենմանի հետ: Վերջինս քառորդ եզրափակիչում պարտության էր մատնել Հրբատուն:

Կիսաեզրափակիչ մյուս զույգը կկազմեն Հյուիթն ու Յուհանսոնը: Հյուիթը հաղթեց Հաասին (6-2, 6-2, 6-2): Յուհանսոնն ուժեղ գտնվեց ամերիկացի Ռոդիկից (6-4, 6-4, 3-6, 2-6, 6-4):

Կանանց զուգախաղում Սվետլանա Կուզնեցովան ու Ելենա Լիխովցեւան մտան եզրափակիչՙ հաղթելով Բարբարա Շետ-Պատի Շնիդեր ավստրիական զույգին (6-4, 6-2):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4