«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2004-09-10 | #159, 2004-09-11 | #160, 2004-09-14


ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ

Երեկ Բրյուսելում Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հոոփ Սխեֆերին: Վերջինս խոր մտահոգություն է արտահայտել ադրբեջանական իշխանությունների կողմից ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք-2004» զորավարժություններին Հայաստանի սպաների մասնակցությունը խոչընդոտելու կապակցությամբ: Սխեֆերը հայտարարել է, որ նման դիրքորոշումն անընդունելի է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից ամեն մի պետության համար եւ ընկալվում է որպես ստանձնած պարտավորությունների խախտում:

Սխեֆերը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը թույլ չտա հայ սպաների մուտքը Բաքու, ապա ՆԱՏՕ-ի ղեկավարությունը չեղյալ կհայտարարի Բաքվի զորավարժությունները: Նկատենք, որ Օսկանյան-Սխեֆեր հանդիպումը տեղի է ունեցել երեկ առավոտյան, երբ ՆԱՏՕ-ն դեռեւս զորավարժությունները չեղյալ հայտարարելու որոշում չէր ընդունել: Օսկանյանը նշել է, որ Ադրբեջանի պատճառով զորավարժությունների չեղյալ հայտարարումը մեծ կորուստ է տարածաշրջանային համագործակցության համար: Հայաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ, չնայած հայ-թուրքական հարաբերություններում առկա բարդություններին, 2003 թ. թուրքական կողմը մասնակցեց ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք» զորավարժություններին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4