«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2004-09-10 | #159, 2004-09-11 | #160, 2004-09-14


ԻՐԱՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ ՈՒՂԱՐԿԵԼԸ ՔԱՆԱԿԻ՞ ԽՆԴԻՐ Է

ՆԱՏՕ-ի Բաքվում կազմակերպած զորավարժություններին հայ սպաների մասնակցությունն Ադրբեջանի կողմից կանխարգելելն Արթուր Բաղդասարյանը գնահատեց խիստ բացասական, ընդգծելով, որ ՀՀ-ն նման դրսեւորումներից անկախ պետք է շարունակի մասնակցել տարածաշրջանային եւ միջազգային գործընթացներին, դրանով ՀՀ-ն կապացուցի, ըստ Բաղդասարյանի, առկա կնճռոտ հարցերը քաղաքակիրթ ճանապարհով լուծելու իր պատրաստակամությունը: Իրաք հայկական զորամիավորում ուղարկելու խնդրի առնչությամբ Բաղդասարյանը հայտնեց, որ շուտով այդ հարցը քննարկվելու է եւ դրանից հետո միայն կտրվի ամբողջական պատասխան, բայց պետք է հիշել, որ «խոսքը ոչ թե մեծ քանակությամբ զորախմբեր, այլ սահմանափակ թվով զինված խումբ ուղարկելու մասին է»:

Նշենք, որ կիրակի օրը Իրաքում զինված բախում է տեղի ունեցել Լեհաստանի զորամիավորման հետ, որի կազմում պետք է հանդես գան նաեւ հայ զինվորները: Լեհերի կազմում կան 3 զոհեր եւ 4 վիրավորներ:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4