Նինոծմինդայի շրջանային վարչության նախագահ Ռաֆիկ Արզումանյանը երկուշաբթի օրը հրաժարական է ներկայացրել Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն: Հրաժարականի պատճառները չեն նշվում, սակայն հավանական է համարվում, որ դա պայմանավորված է սեպտեմբերի 6-ին Նինոծմինդայում հայերի եւ վրացիների ընդհարմամբ:
Ըստ ոչ պաշտոնական լուրերի, չի բացառվում, որ գերազանցապես հայաբնակ Նինոծմինդայի շրջանի վարչակազմի ղեկավար նշանակվի ազգությամբ վրացի: Վրաստանի Սամցխե-Ջավախք երկրամասի Նինոծմինդայի շրջանի բնակչության շուրջ 98 տոկոսը հայ է: Ռաֆիկ Արզումանյանը շրջանի անփոփոխ ղեկավարն է Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ժամանակներից: