Երեկ Հայաստանի պահպանողական կուսակցությունը նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` առաջարկելով քրեական գործ հարուցել «Ջերմուկ գրուպ» ընկերության դեմ` հիմք ընդունելով արդեն մի քանի ամիս եթեր հեռարձակվող Ջերմուկի «Մայր գործարանի» արտադրանքի գովազդը, որը սկսվում է ժողովուրդների դահիճ, ազատության եւ ժողովրդավարության թշնամի Ստալինի նկարի բարձրադիր ցուցադրմամբ:
«Ժողովրդավարության ուղին բռնած մեր երկրի համար ոչ միայն ամոթալի է գավառական այդ մոտեցումը, այլեւ վիրավորում է մեր` ՀՀ քաղաքացիներիս պատիվն ու արժանապատվությունը», գրված է նամակում: Կուսակցությունն առաջարկում է պարտավորեցնել գովազդողներին հրապարակավ ներողություն խնդրել բոլշեւիզմի զոհ դարձած հարյուր միլիոնավոր մարդկանց ժառանգներից: Նրանք կարծում են, որ այսպիսով դատախազությունը արժանապատիվ նախադեպի հիմք կդնի:
Թ. Մ.