«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2004-09-11 | #160, 2004-09-14 | #161, 2004-09-15


«ՅՈՒՆԻԿՈՄՊԻ» ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՈԹԲՈՒՔԵՐՆ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԿՕԳՏԱԳՈՐԾԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

«Յունիկոմպ» հայկական արտադրության նոթբուքերն աչքի են ընկնում թեթեւ քաշով, որոնց մարտկոցներով կարելի է երկար ժամանակ աշխատել: Դրանց արտադրության տեխնոլոգիան եւ մասնագետների մասնագիտացումը հասել էր այն մակարդակին, որ հնարավոր դարձավ արտադրել նաեւ Հայաստանում: «Ինթել» կորպորացիայի օգնությամբ նոթբուքերի համար ընտրվեցին ինչպես որակյալ բաղադրիչներ, այնպես էլ կազմակերպվեցին արտադրական գործընթացները, վաճառքն ու երաշխիքային սպասարկումը, առանց որոնց նոթբուքերի արտադրության ծրագիրն հաջողությամբ չէր իրագործվի: Ծրագիրը ֆինանսավորել է Եվրոմիության աջակցության բաց ծրագիրը:

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում երեկ տեղի ունեցավ նոթբուքերի շնորհանդեսը: «Ճիշտ նախագծելը, դեռ չի նշանակում հավաքել եւ ունենալ որակյալ համակարգիչ: Դրա համար ամենից առաջ անհրաժեշտ են որակյալ բաղադրիչներ, որոնք ձեռք բերեցինք «Ինթել» կորպորացիայի շնորհիվ:

Այս պահի դրությամբ ընտրված են նոթբուքերի 8 մոդելներ, որոնցից 6-ը ցուցադրված են, իսկ 2-ը դեռ մշակվում են: Նոր տեխնոլոգիաներով արտադրված նոթբուքերը Հայաստանում տարածում գտնելով մեծապես կնպաստեն հասարակության տեղեկատվության բարձրացմանը», ասաց «Յունիկոմպ» փակ բաժնետիրական ընկերության նախագահ Արմեն Բալդերյանը:

Նա նաեւ նշեց, որ աշխատում են հայաստանյան առաջատար կազմակերպությունների հետ, օրինակ, «Ագբա» բանկի հետ շուտով կսկսեն իրականացնել նոր ծրագիր հատուկ ուսանողների համար: Բանկը մատչելի պայմաններ կառաջարկի ապառիկ վաճառքի համար, իսկ «Ինթել» կորպորացիան եւ «Յունիկոմպը» ուսանողների համար կսահմանեն հատուկ զեղչեր: Պրն Բալդերյանի ասելով, հայկական նոթբուքերի գինը միջազգայինից 30 տոկոսով ցածր է:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4