«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2004-09-14 | #161, 2004-09-15 | #162, 2004-09-16


ԱՄՆ-Ն ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ Է ՊԱՀԱՆՋԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

ԱՆԿԱՐԱ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը պարզաբանումներ է պահանջել Թուրքիայից այդ երկրի արտգործնախարար Աբդուլա Գյուլի երեկ արած այն հայտարարության համար, որ հնարավոր է Թուրքիան դադարեցնի ԱՄՆ հետ համագործակցությունը Իրաքում:

Թուրքական մասնավոր NTV հեռուստատեսությունը հայտնել է, որ ամերիկացի բարձրաստիճան մի դիվանագետ ասել է, որ նման պահանջով ԱՄՆ-ն հանդես է եկել «խիստ մտահոգվելու» պատճառով: Հայտնի է դարձել, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատան իրավասուների հարցմանը թուրքական կողմը պատասխանել է, որ Գյուլի այդ հայտարարությունն արվել է Հյուսիսային Իրաքում բնակվող թուրք ազգաբնակչության նկատմամբ կատարվող ճնշումների - Իրաքում թուրք մասնագետների առ-անգումների - սպանությունների հետ կապված մտահոգությունների պատճառով: Ամերիկյան կողմը հավաստիացրել է, որ լրջությամբ են ընկալում Թուրքիայի մտահոգությունները - հույս հայտնել, որ թուրք-ամերիկյան համագործակցությունն Իրաքում կշարունակվի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4