ՄՈՍԿՎԱ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր լուսաբացին Թամարաշեն գյուղից կես ժամվա ընթացքում նռնականետներով գնդակոծվել է Հարավային Օսիայի տարածքը: Այդ մասին հեռախոսով ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է չճանաչված հանրապետության տեղեկատվության եւ մամուլի կոմիտեի նախագահ Իրինա Գագլոեւան: «Կրակ է բացվել Լիախվա գետի երկայնքով: Մենք դա գնահատում ենք որպես հոգեբանական ճնշման ձեւով վրացական ագրեսիայի շարունակում», ավելացրել է նա:
Գագլոեւայի տվյալներով, այժմ Թամարաշենում է գտնվում Վրաստանի պաշտպանության նախարար Գեորգի Բարամիձեն: