«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2004-09-14 | #161, 2004-09-15 | #162, 2004-09-16


«ԿԻԼԻԿԻԱՆ» ԿԻԼԻԿԻԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Է

Սեպտեմբերի 21-23-ին «Կիլիկիա» առագաստանավը կհասնի պատմական Կիլիկիայի տարածք: Այս մասին երեկ «Ազգ»-ին տեղեկացրեց «Այաս» ծովային հետազոտությունների անդամ Ալեքսանդր Մարգարյանը, որը մինչեւ Աթենք նավում է եղել, ապա վերադարձել է Հայաստան եւ այժմ համակարգում է ափային աշխատանքները: Այժմ «Կիլիկիան» Բեյրութից նավարկում է դեպի Սիրիա` Լաթաքիա, որտեղից էլ շարժվելու է դեպի պատմական Այաս, պատմական Կոռիկոս: Նավաստիներն ասում են, որ, օրինակ Կոռիկոսում այսօր գրեթե ոչինչ չկա, սակայն Կիլիկիայով ճամփորդելը հարգանքի նշան է մեր պատմության, նախնիների հանդեպ եւ պատմական հետաքրքրասիրության արտահայտություն:

«Նավահանգիստ մտնելու թույլտվությունը պետք է ստանան նավահանգստին մոտենալուց անմիջապես առաջ, ասաց Ալեքսանդր Մարգարյանը: Մինչեւ հիմա խնդիրներ չեն եղել, կարծում եմ` հիմա էլ չեն լինի»: Թույլտվության դեպքում առագաստանավը կհանգրվանի նավահանգիստներում, եթե ոչ` պարզապես կշրջեն «հայկական ջրերով»: Առագաստանավը Կիլիկիայով շրջելուց հետո կվերադառնա Աթենք:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4