«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2004-09-14 | #161, 2004-09-15 | #162, 2004-09-16


ԻՆՏԵՐՆՅՈՒՍԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է

Սեպտեմբերի 16-18-ը «Կոնգրես» հյուրանոցում Ինտերնյուսը կազմակերպում է «Երեք օր հեռուստատեսությանը» ընդհանուր անունով միջոցառումների շարքը: Արդեն երկրորդ տարին անցկացվող այս համաժողովը նախատեսված է լրագրողների, մենեջերների եւ հեռուստատեսության մյուս մասնագետների համար: Համաժողովի ժամանակ քննարկվելու են հեռուստատեսության զարգացման կողմնորոշիչ հարցեր, լինելու են զեկուցումներ, քննարկումներ եւ գրքի շնորհանդես: Իսկ համաժողովի փակման օրըՙ սեպտեմբերի 18-ին, ամփոփվելու են վաղօրոք հայտարարված հեռուստատեսային լրատվական ծրագրերի մրցույթի արդյունքները եւ հատուկ դասընթացներ են անցկացվելու պրոֆեսիոնալների համարՙ «Հատուկ ռեպորտաժ եւ լրագրողական հետաքննություն», «Լրատվության ճգնաժամ», «Նորությունների վերլուծություն» թեմաներով: Դասընթացները վարելու են հեռուստալրագրողներ, ռուսաստանյան հեռուստաակադեմիայի ակադեմիկոսներ եւ «Տեֆի» մրցույթի դափնեկիրներ Ելենա Մասյուկն ու Յուլյա Մուչնիկը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4