«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2004-09-17 | #164, 2004-09-18 | #165, 2004-09-21


ՀԱՂԹԵՑ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կոտայքի մարզի թիվ 44 ընտրատարածքում ԱԺ-ի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով սեպտեմբերի 19-ի վերաքվեարկության նախնական արդյունքներով հաղթել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Արտակ Սարգսյանը: Նրա օգտին քվեարկել է 13970 ընտրող: Վերաքվեարկությունից մի քանի օր առաջ ընտրապայքարից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկած նրա հիմնական մրցակիցը, անկուսակցական գործարար Արայիկ Հայրապետյանը ստացել է 5578 քվե: Մյուս երեք անկուսակցական թեկնածուները ստացել են հետեւալ քվեները. Բաբկեն Մարգարյանՙ 1598, Գալուստ Նավասարդյանՙ 94, Աղասի Գասպարյանՙ 45: Բոլոր 5 թեկնածուներին դեմ է քվեարկել է 306 ընտրող: Անվավեր է ճանաչվել 730 քվեաթերթիկ: Անճշտությունների չափըՙ 10: Ինչպես հայտնեց թիվ 44 ԸԸՀ-ի նախագահ Գրիգոր Արշակյանը, 42354 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 22315-ը: Ըստ Գ. Արշակյանի, սեպտեմբերի 20-ի ժամը 09:30 դրությամբ հանձնաժողովը դիմում-բողոքներ չէր ստացել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4