«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2004-09-17 | #164, 2004-09-18 | #165, 2004-09-21


ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

Սեպտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.

Դրամական բազա, դրամական զանգված

Փողի բազան նվազել է 1 մլրդ 276 մլն դրամով եւ սեպտեմբերի 16-ին կազմել 112 մլրդ 917 մլն դրամ: Զուտ արտաքին ակտիվները (առանց սեփականաշնորհման միջոցների) նվազել են 2 մլրդ 921 մլն դրամով, իսկ զուտ ներքին ակտիվներն աճել են 1 մլրդ 645 դրամով:

Սեպտեմբերի 3-10-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածն աճել է 445 մլն դրամով եւ սեպտեմբերի 10-ին կազմել 246 մլրդ 675 մլն դրամ (ընդգրկված են 19 բանկերի ցուցանիշները): Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 50 մլն դրամով, կազմելով 87 մլրդ 582 մլն դրամ: Դրամով ցպահանջ ավանդներն աճել են 312 մլն դրամով եւ կազմել 26 մլրդ 968 մլն դրամ: Դրամով ժամկետային ավանդներն աճել են 2 մլն դրամով եւ կազմել 8 մլրդ 646 մլն դրամ: Արտարժույթով ավանդներն աճել են 181 մլն դրամով եւ կազմել 123 մլրդ 478 մլն դրամին համարժեք արտարժույթ: Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 61 մլրդ 41 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 1 մլրդ 321 մլն դրամով), ժամկետայիններըՙ 62 մլրդ 438 մլն դրամ (աճըՙ 1 մլրդ 502 մլն դրամ):

Ֆինանսական շուկա

Սեպտեմբերի 10-16 ընկած ժամանակահատվածում թողարկվել է 1 մլրդ 500 մլն դրամի 60-ամսյա ՊՊՙ 7,2977 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:

Նշված ժամանակահատվածում ԿԲ-ն իրականացրել է 4 մլն 600 հազ ԱՄՆ դոլարի արտարժույթի տրամադրման սվոփի մարումՙ 3,58 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:

Արտարժույթի շուկա

Սեպտեմբերի 10-16 ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքն արժեքավորվել է 0,26 տոկոսովՙ 514,86 դրամից հասնելով 513,54 դրամի:

Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 38,961 հազ ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 514,31 դրամ:

Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը գնել է 5 մլն ՌԴ ռուբլիՙ 17,60 դրամ փոխարժեքով:

ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4