«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2004-09-17 | #164, 2004-09-18 | #165, 2004-09-21


ՀՀ ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատեց «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը` նոր խմբագրությամբ եւ «ՀՀ ԿԲ-ում կանխիկ դրամով իրականացվող գործառնությունների մասին» կարգը` նոր խմբագրությամբ, ինչպես նաեւ 2004-2005թթ. ծրագրով նախատեսված «Արշիլ Գորկու ծննդյան 100-ամյակ», «Մարտիրոս Սարյանի ծննդյան 125-ամյակ» ոսկե եւ «Գանձասարի վանք», «Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակ» արծաթե հուշադրամների ուրվագծերը:

Խորհուրդը որոշեց ուժը կորցրած ճանաչել «Պետական արժեթղթերի հաշվառման եւ հաշվարկների համակարգում կիրառվող հաշվեհամարների կոդավորման» եւ «Պետական արժեթղթերի հաշվառման եւ հաշվարկների համակարգում պարտատոմսերի հաշվապահական հաշվառման մասին (դեպո հաշվառման)» կարգերը:

ԿԲ խորհուրդը համաձայնություն տվեց «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի «Սեւանի» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությանը` ք. Սեւան, Նաիրյան 141 հասցեով:

Խորհրդի որոշմամբ արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա տրամադրվեց անհատ ձեռնարկատեր Օսկար Ստեփանյանին:

Խորհուրդը որոշեց հրատարակել «ՀՀ կենտրոնական բանկի տեղեկագիր» ամսական պարբերականի 2004թ. օգոստոս ամսվա համարը:

ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4