«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2004-09-18 | #165, 2004-09-21 | #166, 2004-09-23


ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ Է» ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Չնայած վերջին շրջանում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններն ընդլայնվում են, այդուհանդերձ Երեւանը մտադիր չէ անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին: «ՆԱՏՕ-ին անդամակցությունը չկա մեր արտաքին քաղաքականության մեջ: Կա ՆԱՏՕ-ի հետ առավելագույնս հարաբերությունների խորացումը, զարգացումը, համագործակցությունը, բայց ոչ անդամակցությունը», երեկ մամուլի ասուլիսում ասաց Վարդան Օսկանյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4