Եթե Հայաստանի Ազգային ժողովը չմերժի Իրաք հայ բժիշկներ եւ ականազերծողներ ուղարկելու կառավարության որոշումը, ապա այս տարվա վերջին կամ 2005 թ. սկզբին մեր 50 մասնագետները կուղեւորվեն Իրաք: «Հայաստանն առաջին օրվանից էլ ասել է, որ համաձայն չէ զինված ներկայություն ունենալ Իրաքում: Մենք ասել ենք, որ կուզենայինք մեր ներդրումն ունենալ Իրաքի վերականգնման գործում, հումանիտար ոլորտում: Այսօր այն, ինչ քննարկվում է, հումանիտար աջակցության շրջանակներում է: Վերջնական որոշում չկա: Ազգային ժողովը պետք է տա իր համաձայնությունը», ասաց Վարդան Օսկանյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում: