ԲԱՔՈՒ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցած շաբաթ օրը իրանական երկու կործանիչներ խախտել են Ադրբեջանի օդային տարածությունը: Այս մասին հաղորդել է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունըՙ իրազեկ աղբյուրների վկայակոչմամբ: Նրանք անցել են Կասպից ծովի ադրբեջանական տեղամասի վրայով Բաքվի ուղղությամբ եւ վերադարձել միայն այն բանից հետո, երբ ադրբեջանական կործանիչները օդ են բարձրացել, հաղորդել է գործակալությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առայժմ որեւէ ձեւով չի արձագանքել միջադեպին: