«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2004-09-18 | #165, 2004-09-21 | #166, 2004-09-23


ՂԱԿ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑԻՆ

ԲԱՔՈՒ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր Ադրբեջանի Հանրապետության վերաքննիչ դատարանի որոշմամբ Շահին Յուսիֆովի նախագահությամբ կայացել է Ղարաբաղի ազատագրության կազմակերպության (ՂԱԿ) անդամների գործի դատաքննություն, որոնց Նասիմիի շրջանային դատարանը դատապարտել էր երկարաժամկետ բանտարկությանՙ Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններին հայ սպաների մասնակցության դեմ հունիսի 22-ի բողոքի ցույցին մասնակցելու համար: Ինչպես հաղորդում է «Էմ Փի Էյ»-ը, դատավոր Յունիսովը Նասիմիի շրջդատարանի կանխավ կայացրած ազատազրկման վճիռը փոխարինել է պայմանական պատժամիջոցով եւ ազատ արձակել ՂԱԿ անդամներին անմիջապես դատարանի դահլիճում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4