Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տասներեքերորդ տարեդարձի նախօրյակինՙ 2004 թ. սեպտեմբերի 20-ի ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել նաեւ Հասմիկ Պապյանին: Դա առավել ուրախալի է նաեւ մեր աշխատակազմի եւ ընթերցողների համար, որովհետեւ մեր լավագույն երգչուհիներից մեկիՙ Հասմիկ Պապյանի մասին առավել հաճախ եւ հետեւողականորեն գրել է «Ազգը»:
Շնորհավորում ենք Հասմիկ Պապյանին եւ նրա երկրպագուներին: