Հայաստանի նկարիչների միությունում բացվել է գեղանկարիչ Երվանդ Բիչախչյանի նկարների անհատական ցուցահանդեսը:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ Երվանդ Բիչախչյանը վաղուց ճանաչված է եւ արժանի է մեծ գովեստի:
Ցուցահանդեսին ներկայացված էին 110 նկարներ, որոնց գերակշիռ մասն առաջին անգամ է ներկայացվում արվեստասերներին:
- Ես սիրում եմ նկարել: Ամեն մարդկայինըՙ ուրախություն թե տխրություն իմն է, ամեն մի հուզում յուրովի հետք է թողնում մեկը գույնով, մյուսըՙ գծով, երրորդն էլՙ իրականությունը գերազանցող ռեալիզմով:
Ցուցահանդեսում առանձնացված է մի բաժին, որտեղ ներկայացված գործերում նկարիչը ցանկացել է ասել. «Վե՛րջ պատերազմին եւ խաղաղություն աշխարհին»:
Երվանդ Բիչախչյանն անհատական բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մոտ 1300 աշխատանք գտնվում է շուրջ 50 երկրների անհատական հավաքածուներումՙ ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում եւ այլն:
ԱՆՆԱ ԳԶԻՐՅԱՆ, ԱՆՈՒՇԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ