«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2004-09-18 | #165, 2004-09-21 | #166, 2004-09-23


«ԱՔՌԱ»-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐԸ

Երեկ ՀՀ կենտրոնական բանկում տեղի ունեցավ ԱՔՌԱ վարկային բյուրոյի գործարար ծրագրի շնորհանդեսը: Գործարար ծրագիրը մշակել էր «Գրանդ Թորնթոն» աուդիտորական ընկերությունը:

Վերստին կարեւորվեց վարկային բյուրոյի նշանակությունը Հայաստանի տնտեսական կյանքում: Վարկային բյուրոն փաստորեն տվյալների բազա է, որտեղ ընդգրկված է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ տեղեկատվությունը տրամադրվում է տնտեսվարող սուբյեկտներին, եթե նրանցից որեւէ մեկը ցանկանում է իմանալ, թե որքանով է պարտաճանաչ եւ բարեխիղճ իր գործընկերը, հաճախորդը կամ վարկառուն: Վարկային բյուրոն նաեւ նվազեցնում է վարկատուի եւ վարկառուի միջեւ գոյություն ունեցող տեղեկատվության անհամաչափությունը, նվազեցնում վարկառուի գնահատման հետ կապված ծախսերը եւ այլն:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4