Ռուսական «Կրասնայա զվեզդա» թերթում երեկ հրապարակված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ Երեւանի համար ամենակարեւորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է: Ըստ «Մեդիամաքսի», Վարդան Օսկանյանն ասել է, որ «հայկական կողմն ընդունելի է համարում այն տարբերակը, որն առաջին հերթին կլուծի հակամարտության բուն էությունըՙ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, քանի որ մնացած բոլոր հարցերը դրա հետեւանքն են»:
Օսկանյանը հիշեցրել է, որ 2001 թ. Փարիզում եւ Քի Վեսթում ձեռք բերված պայմանավորվածությունները նախօրոք հավանության էին արժանացել հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւի կողմից, սակայն հետագայում զարգացում չունեցան ադրբեջանական կողմի դիրքորոշման պատճառով: