«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2004-09-21 | #166, 2004-09-23 | #167, 2004-09-24


ՂԱԿ-Ը ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԲԱՔՈՒ

Այսպես կոչված Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ) պատրաստվում է բողոքի նոր ալիք բարձրացնել հայ պատգամավորների Բաքու ժամանելու դեմ, որոնք պետք է մասնակցեն ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարին: Եռամսյա բանտարկությունից հետո նախօրեին ազատ արձակված ՂԱԿ-ի ղեկավար Ակիֆ Նաղըն, ըստ «Մեդիամաքս» գործակալության, ասել է. «Քանի դեռ ղարաբաղյան խնդիրը լուծված չէ, մենք չենք հրաժարվի ագրեսոր երկրի քաղաքացիներիՙ Ադրբեջան այցելելու դեմ պայքարից»: Նրա խոսքերով, ՂԱԿ-ի ակտիվիստների ձերբակալությունը եւ եռամսյա բանտարկությունը ծառայեցին ադրբեջանական հասարակության միավորման գործին: «Արդյունքում ՆԱՏՕ-ն հարկադրված է հաշվի նստել ադրբեջանցի ժողովրդի դիրքորոշման հետ», ասել է նա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4