«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2004-09-21 | #166, 2004-09-23 | #167, 2004-09-24


ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ ՃՇՏՎԱԾ ԵՆ

«Զինապարտության մասին» նոր օրենքը շրջանառության մեջ դնելու ժամկետներն անհայտ են

Երեկ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանը մեզ հայտնեց, որ ներկայումս այլընտրանքային զինծառայություն անցնելու դիմում են ներկայացրել 37-38 հոգի: Արդեն ճշտված են ծառայության անցկացման վայրերը, հաստատված է համազգեստի ձեւը:

Իսկ «Ազգի» հարցին, թե ինչ փուլում է «Զինապարտության մասին» նոր օրենքի լրամշակումը, որտեղ պետք է ընդգրկվեր բոլոր զինակոչիկների համար 18 տարեկանից զինծառայության անցնելու դրույթը, վարչության պետը պատասխանեց, որ ինքը տեղեկացված չէ, թե երբ է օրենքը շրջանառության մեջ դրվելու: «Որքան ես հասկացա, դա քաղաքական քննարկումների առարկա էր: Բնականաբար, երբ մենք ցուցում ստանանք, օրենքն ամբողջությամբ կներկայացնենք», ասաց նա:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4