«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2004-09-21 | #166, 2004-09-23 | #167, 2004-09-24


ՀԱՅ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԿՀԱՆԳՐՎԱՆԵՆ ՆՈՒՅՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականն այսօր մեկնեց Մակեդոնիա, որտեղ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը կմասնակցի Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարի առաջին փուլին: Մեր ընտրանին ընդգրկված է 4-րդ խմբում, որտեղ հայ պատանիների մրցակիցներն են Ֆրանսիայի, Ադրբեջանի եւ Մակեդոնիայի հավաքականները: Մրցակարգի համաձայն, խմբում առաջին երկու տեղերը գրաված հավաքականներն իրավունք կստանան պայքարը շարունակելու երկրորդ փուլում: Չգիտես ինչ տրամաբանությամբ, մրցաշարի կազմակերպիչները Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներին տեղավորել են նույն հյուրանոցում: Նրանք կհանգրվանեն Ստրուգա առողջարանային քաղաքի «Դրիմ» հյուրանոցում: Իսկ ֆրանսիացիներն ու մակեդոնացիները կբնակվեն Օհրիդ քաղաքի «Գրանիտ» հյուրանոցում:

Առաջին հանդիպումը հայ պատանիները կանցկացնեն սեպտեմբերի 28-ին Ստրուգայում, ֆրանսիացիների հետ: Երկու օր անց Օհրիդում մեր հավաքականը կմրցի Մակեդոնիայի ընտրանու հետ, իսկ մրցաշարը կավարտի հոկտեմբերի 2-ին Ստրուգայում Ադրբեջանի ֆուտբոլիստների հետ հանդիպումով: ՀՀ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչը Խորեն Հովհաննիսյանն է, որին օգնում են Սամվել Պետրոսյանը, Աշոտ Բարսեղյանը եւ Արթուր Ավագյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4