Կասեն արաբները, եթե ջոկատ ուղարկենք Իրաք
Թեկուզ 2 մարդուց բաղկացած հայկական ջոկատ Իրաք ուղարկելը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար կունենա ճակատագրական հետեւանքներ: Գաղափարը քննարկվելու է խորհրդարանում: Իհարկե, քաղաքական գործիչները եւ քաղաքագետները կասեն իրենց խոսքը: Բայց նման «իմաստուն» գաղափարներից ավելի շատ տուժում է ժողովուրդը: Պարզաբանեմ.
- Մենք բարոյական իրավունք չունենք լինելու Բուշի կողմում, որն անարդար պատերազմ է մղում օտար երկրում.
- Մենք բարոյական իրավունք չունենք լինելու Բուշի կողմում, որը չի ճանաչում մեր Ցեղասպանությունը եւ Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի Թուրքիան համարում է ժողովրդավարական երկիր.
- ԱՄՆ-ը, ամերիկահայերն օգնում են Հայաստանին: Մենք նրանց երախտապարտ ենք, բայց չպետք է շնորհակալություն հայտնենք արաբների հանդեպ ստորություն գործելով: Իրաքը, ինչպես եւ ԱՄՆ-ը, մեզ համար բարեկամական երկիր է.
- Անկասկած, կոալիցիոն ուժերին Հայաստանի օգնությունը կունենա զուտ խորհրդանշական իմաստ, բայց արաբական երկրներում, Իրանում եւ Ռուսաստանում կընկալվի որպես դավաճանություն.
- Դավաճանության դիմաց պետք է վճարել: Մենք կկորցնենք արաբների, իրանցիների եւ ռուսների բարեկամությունը, Հայաստան կբերենք արաբական ահաբեկչություն, Իրաքում կգլխատեն մեր զավակներին:
- Արաբները Հայոց ցեղասպանության տարիներին հայ գաղթականներին ընդունեցին եղբայրների պես, իսկ մենք պատրաստվում ենք պատասխանել երախտամոռությամբ: Եթե Հայաստանն Իրաք ուղարկի զինվորական կամ նույնիսկ քաղաքացիական անձանց, ապա կդառնա... հակահայ երկիր.
- Ամերիկյան հրեաները ԱՄՆ-ի եւ կոալիցիոն ուժերի ձեռքով վերացնում են Իսրայելի թշնամիներին եւ տիրանում նրանց հարստությանը: Իսրայելը Թուրքիայի եւ Ադրբեջանի դաշնակիցն է: ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձեւի ընդունումը խափանում են հրեաները: Իսկ մենք հանուն նրանց պետք է հարյուր միլիոնավոր թշնամինե՞ր ձեռք բերենք.
- Մենք, իհարկե, ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ Իսրայելի եւ աշխարհի հրեաների հետ: Բայց նրանք դա չեն ուզում հանուն Թուրքիայի: Նրանց համար Հայաստանը լոկ արժեզրկված մանրադրամ է: Սա է ողբերգական իրողությունը.
- ԱՄՆ-ն այսօր Իրաքում է, վաղը կգնա: Իսկ մենք կմնանք: Ինչպե՞ս ենք նայելու արաբների աչքերին: Նրանք կասեն. «Իզուր ձեզ ընդունեցինք 1915 թ.»:
ՄԱՐԱՏ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ, Դոնի Ռոստով