«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2004-10-02 | #174, 2004-10-05 | #175, 2004-10-06


ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Այսօր ավարտվում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի պաշտոնական այցը Թուրքիա: Դա սկսվել էր հոկտեմբերի 4-ին: Հատկանշական է, որ Աբիեւին Թուրքիա էր հրավիրել ոչ թե նրա թուրք գործընկեր Վեջդի Գյոնուլը, այլ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հիլմի Օզքյոքը: Թե ինչով է պայմանավորված Օզքյոքի հրավերը, դժվար է ասել: Համենայն դեպս, Աբիեւն այս հրավերով պաշտոնական 4-րդ այցելությունն է կատարել Թուրքիա: Այդ ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարար Գյոնուլըՙ մեկ, իսկ գլխավոր շտաբի պետ Օզքյոքը 3 անգամ Ադրբեջան են այցելել:

Այցելության ընթացքում Աբիեւին, բացի Օզքյոքից, ընդունել է նաեւ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը, ապա նա հանդիպել է պաշտպանության նախարար Գյոնուլին: Աբիեւ-Օզքյոք հանդիպմանը, ինչպես այդ մասին նշեց թուրքական հանրային հեռուստատեսությունը, ստորագրվել է ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության պայմանագիր: Ուշագրավ է նաեւ այդ պայմանագրի ստորագրումը թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4