«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2004-10-02 | #174, 2004-10-05 | #175, 2004-10-06


ԻՐԱՆՅԱՆ ՀՐԹԻՌՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՐՎԱԾԵԼ 2000 ԿՄ

Արեւմտյան աշխարհը մտահոգությամբ է ընդունել նախորդ օրը Իրանի նախկին նախագահ Ռաֆսանջանիի հայտարարությունը, թե Իրանը այնքան է զարգացրել իր հրթիռային կարողությունները, որ այժմ կարող է հարվածել մինչեւ 2000 կմ հեռավորությամբ թիրախների: Խոսքը «Շահաբ-4» հրթիռների մասին է, որոնց նախորդ տեսակըՙ «Շահաբ-3», կարող էր հարվածել Իսրայելին: Մինչդեռ «Շահաբ-4»-ի հարվածի հնարավորությունները հասնում են մինչեւ Հարավ-արեւելյան Եվրոպայի երկրներ:

Արեւմտյան մասնագետների կարծիքով, իրանցիք եթե հասել են այդ մակարդակին, ապա նրանց համար ավելի լայն շառավիղներն արդեն անմատչելի չեն: Մտահոգություն է պատճառում հատկապես այն հանգամանքը, որ, ըստ ոմանց, Իրանը տիրապետում է նաեւ միջուկային ռումբ արտադրելու տեխնոլոգիաներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4