«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2004-10-02 | #174, 2004-10-05 | #175, 2004-10-06


ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

«Սոգլասիե» ԲԲԸ-ի նախագահ, Ռուս-կորեական բարեկամության ընկերության փոխնախագահ պրն Արա Արշավիրի Աբրահամյանին

Հարգելի պրն Աբրահամյան

Թույլ տվեք Ձեզ ի սրտե շնորհավորել «Դիվանագիտական ծառայությունների համար» շքանշանով պարգեւատրվելու առթիվ, որը տեղի ունեցավ այս տարվա սեպտեմերին Կորեայի Հանրապետության նախագահ Նո Մու Հյոնի Ռուսաստան կատարած այցի ժամանակ: Այդ պարգեւն անվիճելի ճանաչումն է Ձեր անգնահատելի ավանդի, որը ներդրվել է երկկողմ բարեկամական հարաբերությունները զարգացնելու եւ հաջողությամբ առաջ մղելու, դրանք որակապես նոր մակարդակիՙ համակողմանի եւ վստահական գործընկերության մակարդակի բարձրացնելու գործում:

Կուզենայի նշել, որ Կորեայի եւ Ռուսաստանի նախագահները հաստատեցին գագաթաժողովի արդյունքներին տրված բարձր գնահատականը, գագաթաժողով, որի ընթացքում սահմանվեցին քաղաքական, տնտեսական եւ մարդասիրական համագործակցության գլխավոր ուղղությունները, ստորագրվեց փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ եւ ընդգծվեց դրանց իրականացման կարեւորությունը: Հանդիպումների ընթացքում նշվեց նաեւ մեր երկու երկրների դիրքորոշումների մերձավորությունը համապարփակ եւ շրջանային բնույթի միջազգային խնդիրների լուծմանն ուղղված փոխգործողության հարցերում:

Առիթից օգտվելով, կուզենայի առանձնահատուկ երախտագիտություն հայտնել այցելությանս նախապատրաստման եւ իրականացման նպատակով Ռուս-կորեական բարեկամության ընկերության կատարած մեծ աշխատանքի համար:

Երախտագիտություն եմ հայտնում միջոցառումների կազմակերպման անթերի մակարդակի եւ ջերմ ընդունելության համար: Այդ գործում Ձեր անձնական օժանդակությունը դժվար է գերագնահատել:

Ակնկալում եմ մեր հետագա սերտ համագործակցությունը եւ Ձեզ հետ պաշտոնական ու անձնական շփումների շարունակումը:

Հարգելի պրն Աբրահամյան, հաճեցեք ընդունել հետագա հաջողությունների մաղթանքներս Ձեր վեհ գործունեությանը եւ խորին հարգանքներիս հավաստիքը:

ՉՈՆ ՏԵ ԻԿ, Մոսկվայում Կորեայի Հանրապետության դեսպան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4