«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2004-10-02 | #174, 2004-10-05 | #175, 2004-10-06


ՆՈՐ ԱՌԱԳԱՍՏ «ԿԻԼԻԿԻԱՅԻՆ»

Այսօր «Կիլիկիան» Աթենքի Տիրիա նավահանգստից կուղեւորվի դեպի Վենետիկ: Ինչպես «Ազգ»-ին հայտնեց «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի ափային կոորդինացիոն շտաբի անդամ Ալեքսանդր Մարգարյանը` մեկնարկից երեք-չորս օր հետո նավը կհասնի Դուբրովնիկ, որը նավի հերթական կանգառը կլինի:

Նավի ամենամեծ առագաստը մաշվել է: Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը այասականներին է հանձնել նավի նոր առագաստ:

Ի դեպ, ակումբի անդամ Կարեն Դանիելյանը, որ մինչեւ Հռոդոս նավի անձնակազմում էր, այժմ Հայաստան է վերադարձել: Մոտ օրերս կներկայացնենք նրա հետ մեր զրույցը:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4