«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2004-10-02 | #174, 2004-10-05 | #175, 2004-10-06


ՍՈՑՔԱՐՏԵՐԸ ԿՊԱՐՈՒՆԱԿԵՆ ԶՈՒՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Եթե օրենքի նոր նախագիծը հաստատվի Ազգային ժողովում

Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը երեկ հայտնեց, որ կառավարությունում մշակվում է սոցիալական քարտերի օրենքի նոր նախագիծը, որում գրեթե ամբողջությամբ հաշվի են առնվել սոցիալական ապահովության քարտերի օրենքի եւ անհատական տվայլների վերաբերյալ «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման պահանջները: «Եթե այդ նախագիծը հաստատվի, մեզ պայքարելու շատ քիչ բան կմնա, եւ հարցն ավելի դյուրին կլուծվի: Մոտ մեկ ամիս կսպասենք, եթե դրանից հետո հարցն Ազգային ժողով չմտնի, մեր պայքարը կշարունակենք նախկին թափով», ասաց նա:

«Ազգի» հարցին, թե նոր նախագծով գործելո՞ւ է քարտ ստանալու կամավորության սկզբունքը, նա տվեց դրական պատասխան: Չնայած դեռ օրենքում թերություններ կան, սակայն վերանալու է նաեւ պետության ու անհատների տվյալները հավաքելու եւ օտար պետություններին փոխանցելու վտանգը: Այսինքն, քարտը դառնում է զուտ սոցիալական, որովհետեւ պարունակելու է յուրաքանչյուր անհատի միմիայն այդ ոլորտին վերաբերող տվյալները:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4