«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2004-10-02 | #174, 2004-10-05 | #175, 2004-10-06


ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԵՑ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 5-ին, ժամը 14:19 րոպեին Հայկական ատոմային էլեկտրակայանը նորից միացել է հանրապետության էներգաարտադրության ցանցին: Այս մասին հայտնեցին ՀՀ էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից:

Հուլիսի 31-ից ՀԱԷԿ-ը անջատվել էր կապիտալ նորոգման եւ վերալիցքավորման նպատակով: Այդ ժամանակահատվածում իրականացվել են նաեւ անվտանգության միջոցառումներ: ՀԱԷԿ-ում վերալիցքավորումն իրականացվում է ամեն տարի, կապիտալ նորոգումըՙ 4 տարին մեկ անգամ:

Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, միջուկային վառելիքը ներկրվել էր դեռ կայանի կանգնեցումից առաջ: Այդ պատճառով կայանի վերագործարկումը չի ուշացել, ինչպես հաճախ լինում էր վերջին տարիներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4