«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2004-10-02 | #174, 2004-10-05 | #175, 2004-10-06


ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ

Սեպտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.

Դրամական բազա, դրամական զանգված

Փողի բազան աճել է 4 մլրդ 27 մլն դրամով եւ սեպտեմբերի 30-ին կազմել 114 մլրդ 137 մլն դրամ: Զուտ արտաքին ակտիվներն (առանց սեփականաշնորհման միջոցների) աճել են 4 մլրդ 217 մլն դրամով, իսկ զուտ ներքին ակտիվները նվազել են 190 դրամով:

Սեպտեմբերի 17-24-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածը նվազել է 3 մլրդ 888 մլն դրամով եւ սեպտեմբերի 24-ին կազմել 244 մլրդ 882 մլն դրամ (ընդգրկված են 19 բանկերի ցուցանիշները): Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1 մլրդ 636 մլն դրամով, կազմելով 83 մլրդ 343 մլն դրամ: Դրամով ցպահանջ ավանդները նվազել են 1 մլրդ 56 մլն դրամով եւ կազմել 29 մլրդ 546 մլն դրամ: Դրամով ժամկետային ավանդներն աճել են 510 մլն դրամով եւ կազմել 9 մլրդ 939 մլն դրամ: Արտարժույթով ավանդները նվազել են 1 մլրդ 706 մլն դրամով եւ կազմել 122 մլրդ 54 մլն դրամին համարժեք արտարժույթ: Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 61 մլրդ 129 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 227 մլն դրամով), ժամկետայիններըՙ 60 մլրդ 925 մլն դրամ (նվազումըՙ 1 մլրդ 479 մլն դրամ):

Ֆինանսական շուկա

Սեպտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում թողարկվել է 500 մլն դրամի 51-շաբաթյա ՊՊՙ 4,9969 տոկոս տարեկան եկամտաբերությամ, եւ մարվել 600 մլն դրամի 40-շաբաթյա ՊՊՙ 9,3392 տոկոս տարեկան եկամտաբերությամ:

Շաբաթվա ընթացքում ՊՊ երկրորդային շուկայում ԿԲ-ն իրականացրել է 264,972,319 դրամի առքՙ 7 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:

Նշված ժամանակահատվածում ԿԲ-ն իրականացրել է արտարժույթի ներգրավման սվոփՙ 3 մլն 800 հազ ԱՄՆ դոլարի, 14 օր տեւողությամբ, 2,16 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:

Արտարժույթի շուկա

Սեպտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքն արժեքավորվել է 0,14 տոկոսովՙ 508,92 դրամից հասնելով 508,22 դրամի:

Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 54,898 հազ ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 508,77 դրամ:

Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը գնել է 5 մլն 800 հազ ԱՄՆ դոլարՙ 511,50 դրամ փոխարժեքով:

ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4