«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2004-10-02 | #174, 2004-10-05 | #175, 2004-10-06


ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՌԱՖԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Հզոր հայրենիք» կուսակցության տարածած հայտարարության համաձայն` երեկ կալանքի է վերցվել մի քանի օր առաջ իր հրաժարականը Վրաստանի նախագահին ներկայացրած, Վրաստանի Նինոծմինդայի շրջանային վարչության ղեկավար Ռաֆիկ Արզումանյանը: «Նրան մեղադրանք է առաջադրվել «Աշոցք-Նինոծմինդա» էլեկտրահաղորդման գծի կառուցման նպատակով հողահատկացում կատարելու համար, հաղորդագիծ, որի շինարարությունն իրականացվել էր երկու պետությունների նախագահների համաձայնությամբ եւ ծառայում էր հատկապես Ջավախքի էլեկտրամատակարարմանը», գրված է հայտարարության մեջ:

Կուսակցության վարչությունը գտնում է, որ այսօր այդ հաղորդալարով խավարի եւ մթի մեջ ապրող հայկական շրջաններին հոսանք մատակարարելու փոխարեն վրացական իշխանությունները վերացնում են այդ տարածաշրջանի ազգաբնակչության համար նպաստավոր գործունեություն ծավալած գործիչներին եւ պետական պաշտոնյաներին, չեզոքացնում յուրաքանչյուր ակտիվ քայլ: Հայտարարության հեղինակները դատապարտում են կատարվածը եւ հույս հայտնում, որ միջադեպը կստանա արդարացի հանգուցալուծում եւ չի դառնա առանց այն էլ լարված իրավիճակի հետագա խորացման պատճառ:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4